«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան շուտով կարող է հեռանալ հռոմեական ակումբից:
Իտալական Corriere dello sport-ի հաղորդմամբ՝ պորտուգալացի մասնագետին ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Ռեալը»:
Եթե «սերուցքայինները» մրցաշրջանն ավարտեն առանց գավաթի, ապա Զինեդին Զիդանի ակումբում մեծ վտանգի տակ կլինի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը Ֆոնսեկան կարող է վերադառնալ Պորտուգալիա: