Վաղը ՝ փետրվարի 24-ին, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կխաղա «Ատալանտայի» հետ:
Հանդիպման նախօրեին Մադրիդի Նախագահ Ֆլորենտինո Պերեսը այցելել է ակումբային բազա, որտեղ հանդիպել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նախագահը ողջունեց մարզչական շտաբին և խաղացողներին և հաջողություն մաղթեց նրանց «Ատալանտայի» դեմ խաղում», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը վերջերս ապաքինվել է կորոնավիրուսից: