2018-ին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն այն ժամանակ խաղում էր «Մյոլդեում», կարող է տեղափոխվել «Ռեալ»: Այդ մասին գրում է Marca-ն։
Մադրիդյան ակումբը հետևում էր հարձակվողի ելույթներին Նորվեգիայի առաջնությունում, բայց նախընտրեց խաղացողներ ձեռք բերել Բրազիլիայի շուկայից ՝ գնելով Վինիսիուս Ժունիորին, Ռոդրիգոյին ու Ռեյնիերին:
Դրանից անմիջապես հետո Հոլանդը 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Զալցբուրգ «Ռեդ Բուլ»:
2019-ին Մադրիդի թիմը կրկին կարող էր ձեռք բերել Հոլանդին, սակայն «Ռեալը» նախընտրեց Հոլանդի փոխարեն գնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հարձակվող Լուկա Յովիչին: