Մադրիդի «Ռեալը» ֆինանսական դժվարությունների է բախվել ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառած ճգնաժամի պատճառով:
Քանի որ երկրպագուները չեն կարողացել ներկա գտնվել խաղերին, ակումբը փնտրում է նոր հովանավորների: Հովանավորության միջոցով Մադրիդի ղեկավարությունը ցանկանում է լրացնել բյուջեի դեֆիցիտը: Պահանջվող գումարը կազմում է մոտ 300 միլիոն եվրո:
Marca-ն և The Times-ը գրում են, որ մադրիդյան ակումբը բանակցություններ է վարում սաուդյան Qiddiya ընկերության հետ, որին պատկանում է Սաուդյան Արաբիայի ամենամեծ թեմատիկ պարկը: Կողմերը կարող են պայմանագիր կնքել 10 տարի ժամկետով, դրա արժեքը կազմում է 150 միլիոն եվրո: Բացի այդ, այս ընկերությունը կարող է դառնալ «Ռեալ» կանանց թիմի հովանավոր:
Վերջերս մադրիդյան ակումբը 205 միլիոն եվրոյի պայմանագիր կնքեց ամերիկյան Providence ընկերության հետ մինչև 2027 թվականը:
Սաուդյան Արաբիան ցանկանում է բարելավել իր իմիջը «Ռեալի» նման հայտնի ապրանքանիշերի հետ համագործակցության միջոցով: Նախկինում այդ երկրում կայացել է Իսպանիայի Սուպերգավաթը: