Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է մադրիդյան ակումբի՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստ:
Խորվաթ կիսապաշտպանն այս մրցանակին արժանանում է 3-րդ ամիսն անընդմեջ:
«Ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մարդկանց այն աջակցության և սիրո համար, որ նրանք տալիս են ինձ: Ես շատ գոհ եմ այս մրցանակից: Մենք լավ հանդիպումներ ենք անցկացրել: Հիմա մենք ուզում ենք, որ սա շարունակվի»,-ասել է Մոդրիչը:
Իսպանալան Լա լիգայի 23-րդ տուրից հետո «Ռեալը» 49 միավորով 2-րդն է: