«Տոտենհեմի» ղեկավարները փոխարինող են փնտրում թիմի հարձակվող Հարի Քեյնին, ով վնասվածքի պատճառով դուրս էր մնացել թիմի կազմից, գրում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ լոնդոնցիները հետաքրքրված են «Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկի ծառայություններով:
Այնուամենայնիվ, բացի լոնդոնցիներից, լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարին մասնակցում է նաև «Աստոն Վիլան», որը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 30 միլիոն եվրո: