Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ խաղում «Լեսթեր Սիթին» և «Ասթոն Վիլան» չկարողացան պարզել հաղթողին:
Համդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: «Աղվեսները» պատասխանեցին առաջին խաղակեսում հյուրերի ֆուտբոլիստ Ֆրեդերիկ Հիլբերտի խփած գնդակին երկրորդ խաղակեսում՝ Կելեչի Իխեանաչոյի գոլով: