Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակնկալում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
ABC-ի փոխանցմամբ ՝ «արքայական ակումբը» կփորձի իջեցնել նորվեգացի հարձակվողի գինը 90 միլիոն եվրոյից՝ գործարքում ներառելով իր խաղացողներից մեկին:
Աղբյուրը հայտնում է, որ «սերուցքայինները» պատրաստ են բաց թողնել Լյուկ Յովիչին կամ Մարիանո Դիասին, ինչի շնորհիվ նրանք հույս ունեն խնայել մոտ 20-30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», ու «Յուվենտուսը»: