«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի հեռացվելու զբաղեցրած պաշտոնից՝ չնայած վերջին շրջանում թիմի ցուցադրած վատ արդյունքներին։
Լոնդոնյան թիմը ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում կրեց 5-րդ պարտությունը վերջին 6 խաղերում։
Սակայն, The Athletic-ի փոխանցմամբ՝ չկա որևէ տեղեկատվություն այն մասին, որ ակումբը դիտարկի պորտուգալացի մասնագետի հնարավոր հեռացումը։
Մոուրինյոյի պայմանագրում, որը կնքվել է 2019 թվականին, չկա խզելու դրույթ։