«Չելսիի» կիսապաշտպան Դենիել Դրինքոութերը տեղափոխվեց «Ասթոն Վիլա», հաղորդում է Transfermarkt-ը:
Կողմերը համաձայնեցրել են 29-ամյա կիսապաշտպանի վարձակալության պայմանները: Երեկ՝ հունվարի 7-ին, նա բուժզննում անցավ Բիրմինգհեմում:
«Չելսին» համաձայնվել է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը:
Հիշեցնենք, որ Դենիելը վարձավճարով էր հանդես գալիս «Բարնլիում», ապա վերադարձավ «Չելսի»: