«Չելսիի» կիսապաշտպան Դենիել Դրինքվոութերը կտեղափոխվի «Ասթոն Վիլա»:
SkySports-ը հայտնում է, որ կողմերը արդեն պայմանավորվել են 29-ամյա կիսապաշտպանի վարձակալության վերաբերյալ: Այսօր՝ հունվարի 7-ին, նա բուժզննում կանցնի Բիրմինգհեմում:
Նշվում է, որ Դենիելը, ով «Բարնլիում» վարձավճարով էր հանդես գալիս, վերադառնալուց հետո պետք է մարզվեր «Չելսիի» հետ, բայց ծրագրերը փոխվեցին՝ կապված «Ասթոն Վիլայի» առաջարկի հետ: «Չելսին» համաձայնվել է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը: