«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ «Տիգրեսի» դեմ խաղում:
Goal-ը հայտնում է, որ երեկ կայացած մարզումից հետո ֆուտբոլիստի COVID-19 թեստը դրական արդյունք է տվել: «Բավարիան» դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:
Նշենք, որ ակումբային ԱԱ եզրափակչում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի ներկայիս տիտղոսակիրը՝ Մյունխենի «Բավարիան» և հյուսիսամերիկյան ՉԼ դափնեկիրը՝ մեքսիկական «Տիգրեսը»։ Այս խաղի մեկնարկը՝ 23։00-ին։
ArmSport-ի անդրադարձը այսօրվա դիմակայությանը՝ այստեղ։