Իսպանական Լա Լիգայի առաջին տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Բենզեման ու Մենդին:
Այս խաղից հետո Զիդանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 46-ի ու արդեն 5 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն վերջինս 2 խաղ պակաս է անցկացրել: