«Նորվիչ Սիթիի» պաշտպան Մաքս Աարոնսը կարող է այս ամառ փոխել ակումբային գրանցումը: Daily Express-ի հաղորդմամբ, 21-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Աարոնսը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սոուլշերի տրանսֆերային ցուցակում է: Նորվեգացի մասնագետը երիտասարդ ֆուտբոլիսիտն տեսնում է մեկնարկային կազմում:
Մաքս Աաարոնսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»: Transfermarkt- ը երիտասարդ պաշտպանին գնահատում է 20 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 30 հանդիպում է անցկացրել «Նորվիչի» կազմում, դարձել է 1 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: