ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Տոտենհեմը» 1-3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
Սա 4-րդ անընդմեջ պարտությունն էր «խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար «մերսիսայդցիների» դեմ ԱՊԼ-ի խաղերում։ Շարքը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ պորտուգալացի մասնագետն աշխատում էր «Ման Յունայթեդում»։
Սա վատագույն շարքն է լիգաներում մեկ մրցակցի դեմ խաղերում Մոուրինյոյի կարիերայում, հաղորդում է Opta-ն։