ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Չելսի» – «Վուլվերհեմփթոն» հանդիպումը (0-0) առաջինն էր Թոմաս Տուխելի համար լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Այն չի անցել առանց զվարճալի միջադեպի։ Երկրորդ կեսից առաջ Տուխելը ցուցումներ է տվել թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետային։
Գերմանացի մասնագետը կանչել է նրան՝ բղավելով․ «Ասպլի՛, Ասպլի՛»։ Զրուցելուց հետո Քրիստիան Պուլիշիչը մոտեցել է մարզչին ու ուղղել նրան։ Այս ամենն, իհարկե, ուղեկցվել է ծիծաղով։