Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակվում է Boxing Days-ը։ Այսօր մեկնարկել է 20-րդ տուրը։
«Էվերթոնը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ «Իրիսների» մրցակիցը այս անգամ «Նյուքասլն» էր։ «Էվերթոնի» կազմում դուբլ գրանցեց Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։ «Նյուքասլի» միակ գնդակը խփեց Ֆաբիան Շառը։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
«Ուոթֆորդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ասթոն Վիլային»։ Տանտերերը 3-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ՝ վաստակելով կարևոր երեք միավորներ։
«Սաութհեմփթոն» — «Քրիսթալ Փելաս» հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։