Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ օրիգին կարիերան կարող է շարունակել «Ինտերում», տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ բելգիացին վարձակալական հիմունքներով կտեղափոխվի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմ:
Հիշեցնենք, որ Օրիգին «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2014 թվականին ՝ ֆրանսիական «Լիլից»:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 10 հանդիպման և դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: