Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որն այժմ ընդգրկված է «Փյունիկի» մարզչական շտաբում, գրառում է կատարել ֆեյսբուքում` անդրադառնալով ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրություններին.
«Հնարավորինս մաքրվեց Ֆուտբոլի Ֆեդերացիան։ Ժամանակն է բոլորով միասին աշխատել միջազգային ֆուտբոլի չափանիշներին համահունչ»,- գրել է Արզումանյանն` օգտագործելով սովորիր և կրթիր հեշթեգը:
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացել է 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: Եվս երեք քվեաթերթիկ համարվել է անվավեր: