«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի պաշտպանությունը։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը հետաքրքրված է «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի ծառայություններով, ում տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատվում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հաղորդվում է, որ «Ռեալում» դեմ չեն Միլիտաոյի տրանսֆերը վաճառելուն։ 22-ամյա բրազիլացին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում միայն 2 հանդիպման է մասնակցել։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մոուրինյոն ուշադրությամբ հետևում է նաև Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակին։