Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկը՝ Երևան ժամանակով կեսգիշերին։
Մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա խաղի համար։
Այս խաղից առաջ «Օսասունան» իր ակտիվում ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը, «Ռեալը» 36 միավորով 2-րդ տեղում է։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Օսասունայի» հաղթանակը գնահատում է 7,00 գործակցով, ոչ ոքին՝ 4,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 1,50