Մադրիդի «Ռեալն» ու թիմի ավագ Սերխիո Ռամոսը դեռ չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում:
Ըստ ESPN- ին Ռամոսը կցանկանար մնալ Մադրիդում, բայց նա գոհ չէ նոր պայմանագրի պայմաններից:
Այս իրավիճակից փորձում է օգտվել «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքացիները» պատրաստ են Սերխիոյին առաջարկել բարձր աշխատավարձ՝ նրան ամռանը անվճար ձեռք բերելու դեպքում: