Այսօր՝ Երևանի ժամանակով 22։00-ին նախատեսված է ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Տոտենհեմ» – «Ֆուլհեմ» հանդիպումը։
«Ֆուլհեմում» կորոնավիրուսի մի քանի դեպքեր կան, ինչի պատճառով հանդիպման անցկացումը դեռևս հարցականի տակ է։
Այս թեմայով Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու հեգնական գրառում կատարել։
«Խաղը ժամը 6-ին է․․․Մենք դեռ չգիտենք՝ խաղալու ենք, թե ոչ։ Լավագույն լիգան աշխարհում»,-գրել է պորտուգալացի մասնագետը։
View this post on Instagram