«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ։
Evening Standart-ը գրում է, որ Ռամոսի շուրջ «արքայական» ակումբում տեղի ունեցող իրադարձություններին ուշադրությամբ հետևում է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացին «Ռեալը» գլխավորելու տարիներին աշխատել է Ռամոսի հետ։
Պորտուգալացի մասնագետը գիտի, որ Ռամոսի պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամառ։ «Տոտենհեմում» չեն բացառում այն տարբերակը, որ 34-ամյա իսպանացու հետ «Ռեալը» պայմանագիրը չի երկարաձգի ու կվերականգնի հետաքրքրությունը «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարի նկատմամբ։
Ռամոսը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։