«Վոլֆսբուրգի» հարձակվող Վաուտ Վեգորստը կարող է հեռանալ ակումբից։
Գերմանական ակումբը պատրաստ է վաճառել 28-ամյա հարձակվողի տրանսֆերը «Տոտենհեմին», եթե «խթանները» առաջարկեն 35 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Վեգորստը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում 9 գոլ է խփել ու ռմբարկուների ցուցակում 23-րդն է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Մարսել Զաբիտցերի ծառայություններով։