«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայից» «Փյունիկ» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Նահապետյանը «Փյունիկի» սան է և թիմից հեռացել էր 2017 թվականին։