ՄՅՈւ-ն առաջիկա շաբաթների ընթացքում կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին, տեղեկացնում է Express-ը:
Նշվում է, որ ուելսցին մանչեսթերյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն է: ՄՅՈւ-ն պատրաստ է բավարարել Բեյլի գումարային պահանջները, որոնք բավական բարձր են:
Հիշեցնենք, որ Բեյլը Լա լիգայի նախորդ մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 1261 րոպե, ինչը վատագույն ցուցանիշն է «Ռեալում» անցկացրած տարիների ընթացքում:
Հավելենք, որ Բեյլը մադիրդյան ակումբ է տեղափոխվել 2013 թվականին: