Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում տեղի ունեցավ երկու հանդիպում:
Երևանի «Ուրարտուի» և Երևանի «Ալաշկերտի» երկրորդ թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: «Ալաշկերտից» աչքի ընկավ Սուքիասյանը, իսկ «Ուրարտուի» միակ գոլը խփեց Գոռ Լուլուկյանը:
«Նորավանքը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Փյունիկ 2-ին»: «Փյունիկի» միակ ու հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց Դանիել Աղբալյանը: