Իտալիայի Մոնցա քաղաքում ավարտվեց Ֆորմուլա 1-ի Իտալիայի Գրան-պրին։ Մրցարշավը լի էր դրամատիկ պահերով։
53 շրջանից հետո առաջինը եզրագիծը հատեց «Ալֆա Տաուրիի» արշավորդ Պիեր Գասլին։ Ֆրանսիացի արշավորդի համար սա կարիերայի առաջին հաղթանակն էր։ Իտալական համեստ թիմը պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց Գրան-պրիում։ Հատկանշանական է, որ առաջին հաղթանակը ևս եղել է Մոնցայում 2008 թվականին։
Երկրորդ տեղով արշավը ավարտեց Կառլոս Սայնսը։ «Մակլարենի» իսպանացի արշավորդը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է հարթակի վրա կանգնում՝ գերազանցելով իր նախորդ ցուցանիշը։ Երրորդը եզրագիծը հատեց «Ռեյսինգ Փոյնթի» արշավորդ Լենս Ստրոլը, ում համար ևս սա կարիերայի 2-րդ հարթակն էր։
Հավելենք, որ «Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնը 10 վայրկյան տուգանք էր ստացել pitlane-ի փակ լինելու ընթացքում pit stop կատարելու համար։ «Ֆերարիի» 2 արշավորդները չկարողացան ավարտել տնային Գրան-պրին։
How our drivers crossed the line in an unforgettable race at Monza!#ItalianGP 🇮🇹 #F1 pic.twitter.com/NX8Vu3hImu
— Formula 1 (@F1) September 6, 2020