Հարձակվող Լիոնել Մեսսին Goal-ի հետ զրույցում խոստովանել է, որ միշտ սիրելու է «Բարսելոնան»։
-Երբևէ Ձեզ միայնակ զգացե՞լ եք։
-Ո՛չ, չեմ զգացել։ Կան մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են։ Նրանք բավականաչափ կան իմ կյանքում։ Դա ինձ ավելի ուժեղ է դարձնում։
Բայց ես ինձ վիրավորված եմ զգացել նրանից, ինչ լսեմ մարդկանցից, լրագրողներից, որոնք կասկածի տակ են դրել իմ բարսելոնիզմը։ Նրանք այնպիսի բաներ էին ասում, որոնց ես, իմ կարծիքով, արժանի չէի։ Այդ իրավիճակն օգնեց ինձ հասկանալ ով ով է։
Ֆուտբոլի աշխարհը շատ դժվար է, այնտեղ կեղծ մարդիկ շատ կան։ Տեղի ունեցածն օգնեց ինձ ճանաչել նրանց, չնայած ես նրանց մասին առաջ էլ էի մտածում։
Ինձ համար ցավալի էր, երբ իմ սերն այս ակումբի հանդեպ կասկածի տակ էին դնում։ Անկախ նրանից՝ գնում եմ ես, թե մնում, իմ սերը «Բարսայի» հանդեպ երբեք չի փոխվի»,- ասել է Մեսսին։