Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 2-ից 6-ը կացնկացնի մարզահավաք՝ հանգրվանելով «Անի Գրանդ Հոթելում» և մարզվելով ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին մեր թիմը կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հերթական հանդիպումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Սևակ Ասլանյան – «Փյունիկ»
Արմեն Ներսեսյան — ԲԿՄԱ
Վարդան Շահատունի — «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Արթուր Դանիելյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Ուրարտու»
Հովհաննես Նազարյան – «Շիրակ»
Արսեն Սադոյան – «Շիրակ»
Յուրի Մաղաքյան – «Արարատ»
Հրաչյա Գեղամյան – «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Ռուդիկ Մկրտչյան – «Շիրակ»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Արմեն Նահապետյան – «Արարատ-Արմենիա»
Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»
Նարեկ Աղասարյան — ԲԿՄԱ
Սերգեյ Մկրտչյան — ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան — ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ
Պետրոս Աֆաջանյան — «Շիրակ»
Հարձակվողներ
Աբրահամ Պորտուգալյան – «Ուրարտու»
Արմեն Հովհաննիսյան — «Նիտրա» (Սլովակիա)