«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունը (2-8).
«Սարսափելի խաղ էր, ինձ ահավոր վատ եմ զգում: Չի կարելի այսպես հանդես գալ Եվրոպայում: Սա արդեն ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ երրորդ անգամ է տեղի ունենում:
Ակումբին փոփոխություններ են պետք, և ես չեմ խոսում մարզչի կամ ֆուտբոլիստների մասին: Չեմ ցանկանում որևէ մեկին մատնանշել: Ակումբն արմատական փոփոխությունների կարիք ունի: Եթե ակումբ պետք է թարմ արյուն գա, որպեսզի իրավիճակը փոխվի, ես պատրաստ եմ առաջինը հեռանալ: Հիմա մենք հասել ենք անդունդին: Կարծում եմ՝ մենք պետք է մտածենք ու որոշենք՝ որն է լավագույնը «Բարսելոնայի» համար, մտածենք մեր գլխավոր նպատակի մասին»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Goal-ը: