«Բարսելոնան» հետաքրքրված է հոլանդական «ԱԶ Ալկմարի» հարձակվող Միյոն Բոադյուի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը;
«Կապտանռնագույնները» պատրաստ են 19-ամյա հարձակվողի համար 25 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք ՝ Բոադյուն դիտարկում է որպես այլընտրանք «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, եթե չկարողանա ձեռք բերել վերջինիս:
2019/20 մրցաշրջանում Բոադյուն անցկացրել է 24 խաղ և դարձել ` 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: