«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Բլանկոսները» մեկ տարի առաջ հետաքրքրվել են Ռայսի ծառայություններով։ Sportslens-ի փոխանցմամբ՝ բացառված չէ, որ գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում «արքայական» ակումբը ևս մեկ քայլ կատարի 21-ամյա ֆուտբոլիստին գնելու համար։
Շշուկների համաձայն՝ Ռայսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմն» ու «Չելսին»։
Դեկլան Ռայսը այս մրցաշրջանում «Վեսթ Հեմի» կազմում մասնակցել է 30 հանդիպման ու 2 գոլային փոխանցում գրանցել իր հաշվին։