Կատալոնական «Բարսելոնայի» առաջին փոխնախագահ Ժորդի Կարդոները վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ 57-ամյա բուժման գործընթացը հաջողությամբ է ընթանում ՝ առանց որևէ բարդությունների:
Հիշեցնենք, որ սա «Բարսելոնայում» գրանցված երրորդ դեպքն է: Ավելի վաղ, դրական թեստեր էին հանձնել թիմի բժշկական դեպարտամենտի ղեկավարը ՝ Ռամոն Կանալը և վերականգնող բժիշկը ՝ Անտոնի Գուտյերերսը:
Հավելենք, որ կորոնավիրուսով Իսպանիայում վարակվել է 125.000 մարդ: