ԲԱՏԷ-ի, Մինսկի «Դինամոյի», «Նեմանայի», Բրեստի «Դինամոյի» և Սոլիգորսկի «Շախտյորի» երկրպագուները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Նրանք դադարել են հաճախել խաղերին ու մյուս երկրպագուներին կոչ են արել հետևել իրենց օրինակին, ինչպես նաև՝ դադարեցնել առաջնությունը:
Բելառուսի առաջնությունը Եվրոպայի միակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարն է, որը մինչև հիմա չի դադարեցվել: Երկրում շարունակվում է նաև հոկեյի փլեյ-օֆֆի եզրափակիչ սերիան: Բոլոր այս խաղերին չի արգելվում երկրպագուների մուտքը:
Երկրում վերջին ժամերի ընթացքում 5 պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից, որոնց մոտ COVID-19-ի թեստը դրական էր ախտորոշվել: 157 մարդ հիվանդանոցում է:
Իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Բելառուսում կորոնավիրուսով վարակման նվազագույնը 215 դեպք է գրանցվել: