Համաշխարհային ֆուտբոլի աստղերը ոչ միայն աչքի են ընկնում իրենց շքեղ մեքենաներով կամ առանձնատներով, այլ նաև շատերն իրենց ժամանակի մի մասը հատկացնում են իրենց փոքրիկ բարեկամներին՝ ընտանի կենդանիներին…
🐶 Ռոնալդուն և Մարոսկան

Մարոսկան լաբրադոր է, որը 5 տարեկան է: Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք բերեց նրան դեռ այն ժամանակ, երբ նա ապրում էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ: Բաժանումից հետո շունը մնաց ֆուտբոլիստի հետ: Այժմ Մարոսկան տիրոջից հեռու չի գնում, երբ նա տանն է, և հաճախ փչացնում է իր տիրոջ սելֆին… Չնայած… Ես չէի ասի, որ փչացնում է…

Չմոռանանք նաև Ռոնալդուի կատվի՝ Միու-Միուի մասին, ում հետ Ռոնալդուն սիրում է դիտել հեռուստացույց:
🐶 Մեսսին և Հալկը

Երկու տարի առաջ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կինը նրան նվիրեց բորդոյական դոգի ձագուկ: Ֆուտբոլիստը շնիկին կնքեց Հալկ անունով: Շնիկը լիովին արդարացրեց անունը, քանի որ նա իր չափսերով գրեթե գերազանցում է իր տիրոջը:

🐶 Խամես Ռոդրիգես

Կոլումբիայի հավաքականի ավագ Խամես Ռոդրիգեսն ունի շատ գեղեցիկ ոսկե ռետրիվեր՝ Դիլանը: Սակայն նա միակ սիրելին չէ ֆուտբոլիստի համար: Խամեսին տանը սպասում են ևս մի քանի փոքրիկ բարեկամներ:
🐶 Ինչպես է Ագուերոն տանը մարզվում էր իր շան հետ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն շարունակում է պահել մարզավիճակը կարանտինի ընթացքում: «Մանչեսթեր Սիթին» իր թվիթերյան էջում տեսանյութ է տեղադրել, թե ինչպես է արգենտինացին տանը մարզվում էր իր շան հետ:
You can’t take your eyes off this one for a minute with both sides pushing for what would surely be the winner at this late stage.
— Manchester City (@ManCity) March 27, 2020
🔵 #ManCity pic.twitter.com/Sauu2A7O4L
🐶 Խորվաթ ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը երկու շուն ունի, որոնց հետ նա, դատելով իր Instagram- ից, սիրում է գնալ վազքի:

🐶 🐴 Թոմաս Մյուլեր

Գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը սիրում է կենդանիներին: Ձիերն ու շները հաճախ են հայտնվում նրա Instagram-ում։
Մարտի 8-ին «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն անսովոր կերպով է ժամանակն անցկացրել Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղից հետո: Կեսօրից հետո 30-ամյա ֆուտբոլիստը թիմի խփած երկու գոլերից մեկն ինքն է ուղարկել մրցակցի դարպասը, իսկ մի քանի ժամ անց օգնել է իր ֆերմայում ձիուն ծնել: Լուսանկարը տեղադրել է Թոմասի կինը` Լիզա Մյուլերը:
Томас Мюллер — это человек, который днём забивает гол Аугсбургу на Альянц Арене, а несколько часов спустя помогает принимать роды у лошади pic.twitter.com/fYWO4FH48w
— bavario (@maatsurbation) March 8, 2020
🐶 Զլատանը ևս շատ է սիրում շների: Տանը նա ունի բուլդոգ և լաբրադոր՝ Օսկար անունով…

🐴 Իսկ ահա Մայքլ Օուենը ձիաբուծարան է պահում և նրա նժույգները նույնիսկ մրցույթներ են հաղթում…

🐶 Նեյմարը ևս շատ է սիրում սելֆիներ անել իր փոքրիկ բարեկամների հետ:

🐱 Բելգիացի Կևին դե Բրույնեն և բրազիլացի Դանի Ալվեսը նախընտրում են տանը պահել կատուներ։

🐷 Իսկ Մարիո Բալոտելլին.. բացի 3 շներից, տանը պահում է նաև խոզուկ՝ Էլլա անունով…

🐶 Ինչպես է Կոստան մարզվում շան հետ

«Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստան իր Instagram-ում ցույց է տվել, թե ինչպես է մարզվում գնդակով շան հետ: Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները ներկայումս գտնվում են կարանտինում:
🐶 Մարսելո

Ֆուտբոլիստներից երևի թե ամենաշնասերը Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» խաղացող Մարսելոն է: Նա ունի 6 շուն ՝ բուլդոգներ, ռետվիվեր, տակսա և նյուֆաունլենդ:

Մարսելոն սիրում է իր ընտանի կենդանիներին և երեխաների նման խնամում է նրանց. կազմակերպում է արձակուրդներ, զբոսանքներ և լողացնում: Բացի այդ, երբեմն Մարսելոն օգնում է թափառող շներին գտնել տուն:
Մարսելոյի ֆավորիտը մեծ սև Նյուֆաունդլենդ Լոլան է: Նրանք այնքան նման են: Ճիշտ է այն կարծիքը , որ շները իրենց տերերի արտացոլումն են:
Վար Բաբայան