Եվրոպական երկրների առաջնություններից այս օրերին ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը:
Երկրորդ տուրի շրջանակում երկրկի փոխրչեմպիոն ԲԱՏԷ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտվել է «Սլավիային»: Բելառուսական ֆուտբոլի դրոշակակիրն այս արդյունքով վատագույն արդյունքն է ցույց տվել պատմության մեջ՝ պարտվելով երկրի առաջնության առաջին երկու տուրերում:
ԲԱՏԷ-ն Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտը նշել է 1998 թվականին և հենց առաջին տարում դարձել է փոխչեմպիոն, իսկ հաջորդ տարի նվաճել է չեմպիոնի կոչումը: