«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը վարձավճարով տեղափոխվեց «Նյուքասլ» մինչև մրցաշրջանի ավարտ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռոուզը հրաժարվում է լքել «Տոտենհեմը» մինչև պայմանագրի ավարտը ՝ իմանալով, որ ակումբը նոր պայմանագիր չի առաջարկում:
Հունվարի վերջին 29-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ ունեցավ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյույի հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղի հայտացուցակում չընդգրկվելուց հետո:
Squad number? 2️⃣8️⃣
— Newcastle United FC (@NUFC) January 30, 2020
Available for Saturday? ✅
Danny Rose could make his debut for #NUFC at St. James' Park against Norwich City this weekend! pic.twitter.com/BFnCvQhDA3