«Լոս Անջելես Գելեքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շուտով նոր ակումբ կունենա։ Այս մասին հայտնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Իբրահիմովիչը պայմանագիր է համաձայնեցրել «Միլանի» հետ ու շատ շուտով վերադառնալու է «ռոսոներիների» շարքեր։
Շվեդ հարձակվողի անունը վերջին շրջանում կապվում էր եվրոպական մի շարք ակումբների տեղափոխության հետ։