Մանչեսթերի Ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա մի երկրպագուի, ով «Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» (1-2) հանդիպման ժամանակ վիրավորել էր «կարմիր սատանաների» կիսապաշտպան Ֆրեդին։ Տղամարդը ռասիստական վիրավորանքներ էր հնչեցրել Ֆրեդի հասցեին։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները պլաստիկ շշեր, կրակայրիչներ ու այլ իրեր են նետել ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների ուղղությամբ, որոնցից մեկը կպել է Ֆրեդի վզին։
Տեսախցիկները նաև ֆիքսել են, թե ինչպես են «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները ռասիստական ժեստերով վիրավորում ՄՅՈւ-ի երկրպագուներին։