Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռոբլյովը չեն կարողացել տիտղոս նվաճել Փարիզում ընթացող «Մասթերս» կատեգորիայի հեղինակավոր մրցաշարի զուգախաղի եզրափակչում: Երկու սեթում նրանք պարտվել են տանտերերին՝ Նիկոլա Մային և Պյեր-Յուգ Էրբերին 4:6, 3:6 հաշվով:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 3 րոպե: Խաչանովն իր ակտիվում գրանցել է 4 էյս ու մեկ կրկնակի սխալ: Ռուս թենիսիստները չեն կարողացել իրացնել 4 հնարավոր բրեյք-փոինթերից և ոչ մեկը: