«Էվերթոնը» պատրաստ է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին: Այս մասին հայտնում է Goal-ը:
Անգլիացի ֆուտբոլիստը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ այս մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստանում:
Ըստ աղբյուրի, «Տոտենհեմը» պատրաստ է հունվարին գործարք կնքել Դելեին վաճառելու համար: