«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է կիսապաշտպան Դել Ալիի պահվածքը ԵԼ 6-րդ տուրի՝ «Անթվերպենի» դեմ խաղում(2-0): Ալին, իմանալով, որ խաղադաշտ դուրս չի գալու, քանի որ բոլոր փոխարինումներն արված էին, պահեստայինների նստարանից հեռացավ:
«Եկեք իրատես լինենք: Պահեստայինների նստարանին նստած ֆուտբոլիստը տեսնում է, որ բոլոր 5 փոխարինումներն արված են. իհարկե, նա երջանիկ չի լինի: Ես չէի էլ սպասում, որ նրան կուրախացնեմ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal-ը: