ArmSport-ն ամփոփում է երկրպագուների շրջանում անցկացրած հարցման արդյունքները կապված ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ:
Հարցմանն ընդհանուր առմամբ 1405 օգտատեր է մասնակցել, որոնց մեծամասնությունը ` 51,6%-ը, հավատում էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում կընտրվի ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը. նա 725 քվե է ստացել:
«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանի օգտին 347 օգտատեր է քվեարկել (24.7%):
Հայ լեգենդար ֆուտբոլիստ, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը, որը վերջին պահեց հանեց իր թեկնածությունն ու չմասնակցեց ՀՖՖ նախագահի ընտրություններին, մեր հարցման արդյունքում 333 ձայն է ստացել, կամ ընդհանուր քվեների 23․7%-ը:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել էր երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս Գրիգորյանը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: Եվս երեք քվեաթերթիկ համարվեց անվավեր: