2020թ Ղազախստանի Պրեմիեր լիգայի ավարտից հետո որոշվել են մրցաշարի բոլոր մեդալակիրները։
Չեմպիոն դարձավ Ալմաթիի «Կայրաթը», որն ունի 45 միավոր, Կոստանայի «Տոբոլը» 38 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ 3-րդը ՝ համապատասխանաբար «Աստանան» է:
Չորրորդ տեղը զբաղեցրեց և Եվրագավաթային ուղեգիր նվաճեց Կարագանդայի «Շախտյորը»:
Հատկանշական է, որ Ղազախստանի առաջնության բոլոր մրցանակակիրների կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ։
Չեմպիոնի՝ «Կայրաթի» կազմում հանդես է գալիս մեր ընտրանու ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանը, «Տոբոլի» կազմում հանդես են գալիս Արման Հովհաննիսյանը և Պետրոս Ավետիսյանը։ Նշենք նաև, որ թիմի գլխավոր մարզիչը հայազգի Գրիգորի Բաբայանն է։ Իսկ «Աստանայի» կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։
Ավելացնենք, որ Կարագանդայի «Շախտյորի» կազմում հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ով օրերս հայտարարել էր, որ լքում է «Շախտյորը»։
Վար Բաբայան