«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի և Կազեմիրոյի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ինտերի» դեմ արտագնա հանդիպումը հարցականի տակ է։
Այս ֆուտբոլիստները վարակված էին կորոնավիրուսով։ Երկուշաբթի նրանք ևս մեկ, հավելյալ թեստավորում են անցնելու, որպեսզի պարզություն մտնի, թե արդյոք նրանք կարող են թիմի հետ մեկնել Իտալիա, գրում է Marca-ն։
Ամեն դեպքում «արքայական» ակումբում վստահ են, որ թեստերի պատասխանները բացասական են լինելու ու թե՛ Կազեմիրոն, թե՛ Միլիտաոն կկարողանան օգնել թիմին այս կարևորագույն խաղում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով էր վարակված նաև Էդեն Ազարը։ Բելգիացին ամբողջությամբ ապաքինվել է ու անգամ մասնակցել է Լա լիգայի 10-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղին (1-1):