ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին, տեղեկացնում է The Sun-ը:
«Նախորդ մրցաշրջանը բավական բարդ ստացվեց Պոլի համար, սակայն, այս մրցաշրջանը ՝ Պոգբայինն է:
Նա անչափ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Կարող եմ ասել ՝ Պոլը մեր առաջատարն է»,-ասել է Սուլշերը:
Հիշեցնենք, որ վաղը ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակում հանդիպելու է «Վեստ Բրոմվիչին»:
Հանդիպման մեկնարկը ՝ 23:55-ին: