«Կալյարին» տեղեկացրել է, որ թիմի պաշտպան Դիեգո Գոդինի մոտ հաստատվել է Covid-19:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գոդինը երեկ է վերադարձել Ուրուգվայի հավաքականի ճամբարից, բայց մեկուսացված է եղել ու չի շփվել հավաքականի մյուս անդամների հետ:
«Կալյարիի» և Ուրուգվայի հավաքականի մեկ այլ ներկայացուցչի՝ Նայտան Նանդեսի հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել: Ամեն դեպքում, Նանդեսը չի հայտավորվել Ա սերիայի առաջիկա տուրի համար նախատեսված հայտացուցակում: