Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց Մադրիդի «Ռեալին» (2-2):
Տանտերերի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը:
«Ռեալը» կարողացավ կամային որակնել ցուցադրել և երկրորդ խաղակեսի վերջնամասում փրկվեց պարտությունից: Գոլերի հեղինակ դարձան ՝ Բենզեման և Կազեմիրոն:
Զուգահեռ ընթացող հանդիպումներում, անգլիական ակումբները հաղթանակներ տոնեցին.
«Լիվերպուլը» հաղթեց «Միտյուլանդին» (2-0), իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ «Մարսելին» (3-0):